«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

«Դարակազմիկ» կանխատեսումներ

«Դարակազմիկ» կանխատեսումներ
14.06.2025 | 17:01

ՀՀ գրանտակեր հակառուս փորձանքագետները ակտիվորեն քննարկում և կանխատեսում են Իրան-Իսրայել պատերազմը: Նրանցից մի քանիսը «դարակազմիկ» կանխատեսումներ են անում: Նման կանխատեսումներ կարելի է անել, եթե միաժամանակ և՛ Իրանի, և՛ Իսրայելի հատուկ ծառայությունների և հետախուզության բարձրաստիճան ղեկավար ես, միաժամանակ՝ Կրեմլի և Սպիտակ տան մշտական հյուրը, ձեռքի հետ էլ՝ Մակրոնի և Մերցի հետ ամեն օր ճաշում ես: Փառք նրանց՝ հակառակ իմաստով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ